News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 15
USD
406.19
EUR
414.31
RUB
6.6
Տեսնել լրահոսը


Թեեւ առաջին կիսամյակը դեռ չի ավարտվել, բայց արդեն կարող ենք ասել, որ հարկային եկամուտների առաջին կիսամյակի պլանը գերակատարել ենք 47 մլրդ դրամով: Այս մասին այսօր՝ հունիսի 30-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նաեւ ԵԱՏՄ մաքսային հատկացումներ ունենք ստանալու, մոտ 10 մլրդ-ից ավելի: Այսինքն վստահ ենք, որ կիսամյակի պլանը 60 մլրդ դրամով կգերակատարենք: 2023-ի հունվարից կբարձրանան կենսաթոշակները: Կունենանք նվազագույն աշխատավարձի բարձրացում, որը 68 հազար դրամից կդառնա 75 հազար դրամ»,-ասաց նա:

Վարչապետը տեղեկացրեց, որ որոշել են մինչեւ 2 տարեկան երեխայի նպաստը չափը ավելացնել 28 600 դրամից պետք է դառնա 30 700 դրամ:

«Գյուղական բնակավայրերում կրկնակի է այդ գումարը, այսինքն հունվարի 1-ին գյուղական բնակավայրերում մինչեւ երկու տարեկան երեխայի նպաստը կկազմի 61 հազար դրամ»,-ընդգծեց Փաշինյանը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նխարար Նարեկ Մկրտչյանը ճշգրտեց, որ աշխատող մայրերի համար այդ նպաստը ոչ թե 30 700 է, այլ 34 հազար դրամ է, բացի այդ 2023-ի հունվարից սկսած, եթե մայրը որոշում է ժամկետից շուտ դուրս գալ աշխատանքի, այդ նպաստը չի կտրվելու:

Նիկոլ Փաշինյանը նաեւ տեղեկացրեց, որ այս տարվա 5 ամիսներին Հայաստանում ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա համեմատ աճել է 800 մլրդ դրամով, ինչը մոտ 2 մլրդ դոլար է: Ենթադրենք դրանից հանենք 20 տոկոսը, համարելով դա գնաճի արդյունք: Սա նշանակում է, որ 1,7 մլրդ դոլարի լրացուցիչ առեւտրաշրջանառություն ենք ունեցել: Եթե սրան գումարում ենք աշխատատեղերի աճը, աշխտավարձի աճա, ապա կարող ենք արձանագրել, որ 7 տոկոս տնտեսական աճը հանդարտ կապահովեք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ