News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Կառավարությունն իր այսոօրվա՝ հունիսի 30-ի նիստում Սեդա Սաֆարյանին առաջադրեց ՍԴ դատավորի թեկնածու:

Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը նշեց, որ մայիսի 31-ին ՍԴ նխագահի կողմից գրություն է ստացվե0լ վարչապետի աշխատակազմ, որի համաձայն ՍԴ դատավոր Արեւիկ Պետրոսյանի պաշտոնավարման ժմկետը լրանում է այս տարվա դեկտեմբերի 10-ին:

«Ներկայումս ՍԴ դատավորի թափուր տեղի համար առաջադրման հերթը կառավարությանն է: Ըստ այդմ առաջարկվում է ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել Սեդա Սաֆարյանի թեկնածությունը»,-ասաց նա:

Սեդա Սաֆարյանը շնորհակալություն հայտնեց վստահության ու հավատալու համար եւ հավելեց. «Կարծում եմ՝ իմ անմիջական մասնակցությունը սահմանադրական արդարադատության իրականացմանը կստացվի: Դուք  չեք զղջա այդ բարձր պաշտոնում իմ թեկնածությունն առաջադրելու համար»:

Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց, որ իրենք առաջադրում են, իսկ ընտրությունը տեղի է ունենալու ԱԺ-ում: «Մենք նաեւ ՔՊ վարչությունում ենք քննարկել: Կարող ենք արձանագրել, որ քաղաքական որոշում է կայացվել, ինչը տրամաբանական է»:

Տպել
Ամենաշատ