News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Համայնքների ենթակառուցվածքների զարգացման հերթական սուբվենցիոն նախագիծն ենք ներկայացնում, այս անգամ նախատեսված է 1 մլրդ 385 մլն դրամ՝ 18 բնակավայրում 24 սուբվենցիոն ծրագիր համաֆինանսավորելու համար: Այս մասին այսօր՝ հունիսի 30-ին, կառավարության նիստում հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

Նա տեղեկացրեց, որ ծրագրերից 22-ն ավարտված են, 2-ն ընթացքի մեջ են, որից մեկը Վարդենիկում է, մյուսը՝ Կապանում:

Կառավարությունը համայնքների նախատեսած ծրագրերի համաֆինանսավորման նպատակով պետական բյուջեից 1 մլրդ 385 մլն դրամը կհատկացնի Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին:

«Մեր պարտավորությունները կիրականացնենք, շինարարությունը կավարտենք»,-ասաց Գնել Սանոսյանը և տեղեկացրեց, որ 2022թ.-ին 6 ամսվա ընթացքում 273 ծրագրի համար պետական բյուջեից համայնքային ծրագրերը համաֆինանսավորելու նպատակով հատկացվել է 7 մլրդ 307 մլն դրամ:

Նիկոլ Փաշինյանն ընթերցեց ՀՀ համայնքների նախաձեռնած ենթակառուցվածների վերակառուցման և զարգացման բոլոր ծրագրերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ