News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իսրայելի խորհրդարանը երկրորդ եւ երրորդ ընթերցումներով քվեարկել է ինքնարձակման օգտին, վկայում են Կնեսետի պաշտոնական հեռուստաալիքի կադրերը։

Կեսգիշերին փոխարինվող վարչապետ, ԱԳՆ-ի ղեկավար Յաիր Լապիդը կդառնա անցումային փուլի վարչապետ։ 25-րդ գումարման Քնեսեթի ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 1-ին։

Անցած տարվա հունիսին «Յամինա» կուսակցության առաջնորդ Նաֆթալի Բենեթը դարձավ Իսրայելի նոր վարչապետ։ Քնեսեթը քվեարկեց Իսրայելի նոր կառավարությանը վստահության քվե տալու օգտին, որն առաջիկա մոտ երկու տարիներին կգլխավորի Բենեթը, հետո, համաձայն կոալիցիոն պայմանավորվածությունների, նրան կփոխարինի «Յեշ Աթիդ»-ի ղեկավար Յաիր Լապիդը։ Կոալիցիան, որը 24-րդ գումարման Քնեսեթի ընտրությունների արդյունքում կարողացավ ձեւավորել «Յեշ Աթիդ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը, ստացավ «փոփոխությունների դաշինք» անվանումը, այն հենվում է նվազագույն խորհրդարանական մեծամասնության՝ 61 պատգամավորական ձայնի վրա (Քնեսեթը 120 պատգամավորական տեղ ունի)։

24-րդ գումարման Քնեսեթի ընտրությունները տեղի են ունեցել մարտի 23-ին եւ չորրորդ անընդմեջ արտահերթ ընտրություններն են երկու տարվա ընթացքում՝ այն բանից հետո, երբ նախորդ գումարման խորհրդարանը քվեարկել  էր ինքնարձակման մօգտին։ Ընտրությունների արդյունքներով՝ հաղթանակած կուսակցության առաջնորդը պետք է հավաքեր մեծամասնության կոալիցիա, ինչի համար պետք էր ստանալ առնվազն 61 պատգամավորական ձայն 120 պատգամավորից։ Եթե կուսակցություններից ոչ մեկին չհաջողվեր կառավարություն ձեւավորել օրենքով սահմանված ժամկետում, 24-րդ գումարման Քնեսեթը նույնպես կարող էր արձակվել, եւ նոր ընտրություններ կնշանակվեին աշնանը։

Կայուն կառավարություն ձեւավորելու անհնարինությունը հանգեցրել է չորրորդ խորհրդարանական ընտրություններին վերջին երկու տարվա ընթացքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ