News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ն պետք է դադարեցնի վարկաբեկել Չինաստանին, հինգշաբթի ճեպազրույցում ասել է Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը՝ մեկնաբանելով դաշինքի նոր ռազմավարական հայեցակարգը։

Դիվանագետի խոսքով՝ ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգն «անտեսում է փաստերը՝ սեւը սպիտակ ներկայացնելով», «վարկաբեկում է Չինաստանի արտաքին քաղաքականությունը, անպատասխանատու նկատողություններ է անում Չինաստանի նորմալ ռազմական զարգացման եւ ազգային պաշտպանության քաղաքականության մասին», ինչպես նաեւ քաջալերում է առճակատումը եւ սառը պատերազմի մենթալիտետն ու գաղափարաբանական կանխակալությունը։ «Չինաստանը լրջորեն անհանգստացած է այս առիթով եւ վճռականապես դեմ է դրան»,- ասել է Չժաո Լիցզյանը։

ՆԱՏՕ-ն նոր ռազմավարական հայեցակարգում իր հերթին հավաստիացնում է, որ Չինաստանի քաղաքականությունը հակասում է կազմակերպության շահերին եւ արժեքներին։

ՆԱՏՕ-ի մինչեւ 2030թ. նոր ռազմավարական հայեցակարգը հաստատվել է Մադրիդի գագաթաժողովում։ ՆԱՏՕ-ի ռազմավարական հայեցակարգը դաշինքի կարեւոր փաստաթուղթն է։ Դրանում սահմանվում են ՆԱՏՕ-ի արժեքները, կազմակերպության նպատակները, ինչպես նաեւ հավաքական գնահատական է տրվում անվտանգության ոլորտի իրավիճակին։ «Չինաստանը հավակնություններ ունի եւ իրականացնում է մեր շահերին, մեր անվտանգությանը եւ մեր արժեքներին հակասող քաղաքականություն»,- ընդգծվել է հայեցակարգում։

ՆԱՏՕ-ի կարծիքով՝ Չինաստանն օգտագործում է քաղաքական, տնտեսական եւ ռազմական միջոցների ամբողջությունը՝ «աշխարհում իր ներկայությունն ուժեղացնելու համար»։ Դաշինքում նշել են, որ Չինաստանի մտադրությունները, նրա ռազմական հզորացման նպատակները մնում են աղոտ։ «Նրա չարամիտ հիբրիդային գործողությունները կամ գործողությունները կիբեռտարածքում, թշնամական հռետորաբանությունը, ապատեղեկատվությունն ուղղված են ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների դեմ եւ սպառնում են դաշինքի անվտանգությանը»,- նշվել է հայեցակարգում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
ՆԱՏՕ-ն ունի բավականին մեծ թվով հասանելի համակարգեր…
Թրամփը կարող է դիտարկել ՆԱՏՕ-ի երկրները երկու կատեգորիաների բաժանելու հարցը. CNN
Այն երկրները, որոնք չեն հասնում պաշտպանության համար նախատեսված ՀՆԱ-ի 2%-ին...
Ֆինլանդիան տեղեկացրել է, որ դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հնարավորությունը
Ֆինլանդիան դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հարցը...
Ամենաշատ