News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 08
USD
406.61
EUR
414.38
RUB
6.73
Տեսնել լրահոսը


Հանդիպումը տվեց շատ կարճ, որովհետեւ մեկ պահանջ ներակայացրինք՝ գործը տեղափոխել ԱԱԾ: Այս մասին այսօր՝ հունիսի 30-ին, զոհված զինծառայողների հարազատների բողոքի ակցիայի ժամանակ՝ լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինծառայողի ծնող Վիգեն Ազատյանը՝ մանրամասնելով Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ քիչ առաջ տեղի ունեցավ հանդիպումը:

«Դա քննարկում կամ հարց ու պատասխան չէր, այլ պահանջ, որը հստակ փոխանցեցինք, ասել ենք՝ գործը պետք է ուղարկես ԱԱԾ եւ պատասխան չենք էլ ակնկալել: Ինքն ունի մեկ օր ժամանակ»,- նշեց Ազատյանը:

Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների հարազատները բողոքի ակցիա էին անցկացնում Դատախազության շենքի առջեւ: Նրանք ցանկանում էին հանդիպել Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ: Նրանց պահանջն է, որ Դատախազությունը Քննչական կոմիտեում 308 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով (պաշտոնական լիազորությունների չարաշահում, որն առաջացրել է ծանր հետեւանքներ) հարուցված գործը փոխանցվի ԱԱԾ-ին:

Նրանք պահանջում են նաեւ, որ գործը քննվի առերեւույթ պետական դավաճանության 299 հոդվածով, Նիկոլ Փաշինյանը կանչվի հարցաքննության եւ գործում ընդգրկվի որպես մեղադրյալ:

Ավելի ուշ Դատախազությունից առաջարկեցին վերեւ բարձրանալ երկու հոգով, սակայն ծնողները մերժել էին առաջարկը՝ պահանջելով նվազագույնը ութ ծնողների ներկայություն:

Դատախազությունից նշեցին, որ տասը ծնող կարող է բարձրանալ, սակայն առանց լրատվամիջոցների ներկայության եւ առանց հեռախոսների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շիրակցի գերիների հարազատները Կառավարության շենքի դիմաց են. նրանք հանդիպում են պահանջում վարչապետի հետ
Գերիների հարազատները անցնող մեկուկես տարում պարբերաբար նստացույց են արել...
Ադրբեջանին փոխանցված քարտեզները զգալիորեն կրճատել են ականների հետ կապված մահացությունների թիվը․ Վլադիմիր Կարապետյան
Չնայած նրան, որ Ադրբեջանը հրապարակավ եւ բազմիցս բողոքել է այդ քարտեզների որոշ անճշտության մասով…
Արցախում վիրավորում ստացած ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի առողջական վիճակում դրական շարժ կա
Մյուս 9 զինծառայողներից 1-ի վիճակը գնահատվում է ծանր, 3-ինը՝ միջին ծանրության, մյուսներինը գնահատվում է թեթեւ...
Պեկինը հույս ունի, որ Երեւանն ու Բաքուն կվերացնեն տարաձայնությունները քաղաքական երկխոսության միջոցով
Նրա խոսքով՝ Պեկինը ուշադրություն հետեւում է շփման գծում իրավիճակի սրման մասին հաղորդագրություններին․․․
Մեղրի–Ագարակ ճանապարհին շուրջ 9 ամիս է՝ ռուս սահմանապահները մոդուլային հենակետեր են տեղադրել. համայնքի ղեկավար
Այդ սահմանային գոտում սահմանահատումներ են լինում, ռուսական սահմանապահ զորքերի նշանակությունը հենց դրա համար է...
Հայաստանի կառավարությունը թաքցնում է, որ համաձայնած է եղել ժամկետից շուտ հանձնել Լաչինը. «Սիվիլնեթ»
Օգոստոսի 1-ին Ադրբեջանը խախտեց շփման գիծը Մարտակերտի շրջանի հյուսիսարեւմտյան հատվածում եւ հարավում՝ Լաչինի միջանցքի ուղղությամբ…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ