News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իսրայելը եւ Կիպրոսը համաձայնության են եկել, որով կղզու անվտանգության ուժերը կստանան իսրայելական արտադրության ռազմական տեխնիկա, ասվում է Իսրայելի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ գրում է ՏԱՍՍ-ը։

Կիպրոսը Իսրայելից կստանա անհատական ​​պաշտպանության սարքավորումներ եւ բեռնափոխադրման տակտիկական համակարգեր, որոնք մշակվել են Source-ի կողմից։ Բացի այդ, իսրայելական կողմը կիպրացի զինվորների համար բեռնափոխադրման տակտիկական համակարգ կմատակարարի, որը մշակել է Marom Dolphin ընկերությունը։

Այս միջկառավարական համաձայնագրերի ստորագրումը տեղի է ունեցել հունիսի 29-ին Իսրայելի եւ Կիպրոսի պաշտպանության նախարարներ Բենի Հանցի եւ Խարալամբոս Պետրիդիսի ներկայությամբ։  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ