News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները հավաքում են իրենց վրանները Ազատության հրապարակից: Այս մասին այսօր՝ հունիսի 30-ին, զոհված զինծառայողների հարազատների բողոքի ակցիայի ժամանակ՝ լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինծառայողի ծնող Վիգեն Ազատյանը

«Մեր պայքարը սկսվեց Ազատության հրապարակից, տեղափոխվեց Ֆրանսիայի հրապարակ, ապա նորից՝ Ազատության հրապարակ: Այն, ինչ ուզում էինք անել վրանների միջոցով, արել ենք: Պայքարը շարունակվելու է, թե Դատախազությունում, թե ԱԱԾ-ում, թե փողոցում՝ ակցիաների տեսքով: Երեկ մի քանի հանդիպում ունեինք ոչ կուսակցական ընդդիմադիր գործիչների հետ եւ հանդիպումից հետո հասկացանք, որ վրանն իր առաքելությունը կատարել է»,- նշեց Ազատյանը:

Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների հարազատները բողոքի ակցիա էին անցկացնում Դատախազության շենքի առջեւ: Նրանք ցանկանում էին հանդիպել Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ: Նրանց պահանջն է, որ Դատախազությունը Քննչական կոմիտեում 308 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով (պաշտոնական լիազորությունների չարաշահում, որն առաջացրել է ծանր հետեւանքներ) հարուցված գործը փոխանցվի ԱԱԾ-ին:

Նրանք պահանջում են նաեւ, որ գործը քննվի առերեւույթ պետական դավաճանության 299 հոդվածով, Նիկոլ Փաշինյանը կանչվի հարցաքննության եւ գործում ընդգրկվի որպես մեղադրյալ:

Ավելի ուշ Դատախազությունից առաջարկեցին վերեւ բարձրանալ երկու հոգով, սակայն ծնողները մերժել էին առաջարկը՝ պահանջելով նվազագույնը ութ ծնողների ներկայություն:

Դատախազությունից նշեցին, որ տասը ծնող կարող է բարձրանալ, սակայն առանց լրատվամիջոցների ներկայության եւ առանց հեռախոսների:

Հանդիպումից հետո՝ լրագրողների հետ զրույցում, ծնողները հայտնեցին, որ մեկ օր ժամանակ են տվել Արթուր Դավթյանին իրենց պահանջը կատարելու համար:

Արթուր Դավթյանին մեկ օր տվեցինք մեր պահանջը կատարելու համար. զոհված զինծառայողի հայր

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ