News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Չեխիայի Հանրապետության Պալացկի եւ Օլոմոուցի համալսարանի բուսաբանների խումբը հայտնաբերել է գիշատիչ բույս, որի որսը գտնվում է հողի տակ։ Գիտնականները հետազոտությունը հրապարակել են Phytokeys ամսագրում։ Բույսը գտնվել է Ինդոնեզիայի Հյուսիսային Կալիմատան նահանգում, Բոռնեո կղզում։ Հետազոտողները 2012թ. գտել եւ ուսումնասիրել են 17 բույս մի քանի տարի շարունակ։

Բույսն ստացել է Nepenthes pudica անվանումը, պատկանում է շուշանազգիների Նեպենտես տեսակին, բայց նրա սնվելու եղանակը տարբերվում է սովորական շուշանազգիներից։ Սոբորաբար այդ բույսերը շուշանները բացում են հողի վրա, դրանց մոտենում են միջատներն ու խեղդվում դրանց մարսողական հյութի մեջ։ Բայց բուսական աշխարհի այս տեսակի շուշանները գտնվում են հողի տակ՝ 11 սանտիմետր խորությամբ։ Գիտնականները մինչ այդ երբեք նման բան չէին գրանցել։

Բուսաբանների կարծիքով՝  հողի տակ ավելի շատ պոտենցիալ «որս» կա, հատկապես երաշտի ժամանակ, երբ օդի խոնավությունը նվազում է, եւ միջատները պակասում են մակերեսին։ Իսկ ընդերքում բույսը կարող է ուտել մրջյուններին, տզերին եւ բզեզներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ