News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 29-ին մի շարք օրենքներ է ստորագրել:

Մասնավորապես, ստորագրվել են հետեւյալ օրենքները.

«Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին և «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին և «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին,

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին,

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթները:

Ստորագրվել են նաև.

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին,

«Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին,

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին,

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին,

«Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման և դրանց հետագա կատարելագործման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին,

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին»» 2013 թվականի ապրիլի 19-ին Բրյուսելում կնքված համաձայնագրի կիրարկման արձանագրությունը վավերացնելու մասին,

«Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին,

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,

«Ավիացիայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,

«Երեխայի իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին,

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին,

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին,

«Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,

«Սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքները:

Տպել
Ամենաշատ