
2017-ից Հարավային Աֆրիկայի ափերի մոտ մի զույգ կետեր սպանում են մեծ սպիտակ շնաձկներին, ասվում է Հարավային Աֆրիկայում Դայեր-Այլենդ արգելոցի կենսաբանների հետազոտության մեջ, որը հրապարակվել է African Journal of Marine Science-ում:
Այդպես, երկու կետերը սպանել են առնվազն ութ շնաձկների: Հատկանշական է, որ յոթ դեպքերում կետերը կերել են իրենց զոհերի լյարդը, իսկ որոշ շնաձկներ, որոնց գիտնականները պարբերաբար սատկած են գտնում, առանց սիրտ են եղել: Երկու մարդասպան կետերին կարելի է ճանաչել նրանց մարտական սպիներով. մի կետի մեջքի լողակը դեպի աջ է ընկել, իսկ մյուսի լողակը թեքվել է դեպի ձախ:
Հաղորդվում է, որ շնաձկների դիերը սկսել են գտնել Հարավաֆրիկյան Հանրապետության Գանսբայ ափամերձ շրջանում զույգի հայտնվելուց անմիջապես հետո։ Գիտնականների կարծիքով՝ նման վարքագիծը նորմալ է կետերի համար, սակայն չափազանց հազվադեպ է են նրանք այդքան ուժեղ ազդեցություն են ունեցել իրենց բնակության միջավայրի վրա:
Այդ տարածքում երկար տարիների հետազոտությունների եւ ստացված տվյալների շնորհիվ հետազոտողները պարզել են, որ տասնյակ շնաձկներ ակտիվորեն խուսափում են Գանսբայի ափից, եթե մոտակայքում սպանող կետեր կան: Նշված շնաձկները երբեմն շաբաթներով կամ ամիսներով անհետանում են՝ լքելով տարածքը, որտեղ նրանց տեսակը պատմականորեն գերիշխել է:
Ըստ հետազոտողների՝ շնաձկների զանգվածային միգրացիան ազդել է տեղի էկոհամակարգի վրա։ Այդպես, նրանց տեղը զբաղեցրել է նեղ ատամնավոր շնաձուկը. այդ շեղումը կարող է ոչնչացնել այս էկոհամակարգի ամբողջ սննդային շղթան: