News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չինացի գիտնականները հնագիտական ​​հետազոտություն են անցկացրել երկրի հարավ-արեւմուտքում եւ մի քանի քարե ցուցանակ են հայտնաբերել՝ գրություններով, որոնք պահպանվել են Ցին դինաստիայի ժամանակներից (մ.թ. 1644-1911 թթ.): Գտածոի մասին հայտնում է «Սինհուա» լրատվական գործակալությունը։

Հնագետները Ցին դինաստիայի ութ քարե ցուցանակները հայտնաբերել են Չենդու Ուհոու տաճարում: Խոսքը հնագույն տաճարի մասին է Սիչուան նահանգում, որը կառուցվել է մոտ 1800 տարի առաջ։ Սրբավայրը ստեղծվել է երեք թագավորությունների ժամանակաշրջանում (220-280 թթ.) Շու պետության հիմնադիր Լյու Բեյի հիշատակին: Բացի այդ, սրբավայրը նվիրված է սպարապետ Չժուգե Լյանեի հիշատակին։

Տաճարում վերանորոգման աշխատանքներ են իրականացվել, որոնց ընթացքում գրերով ցուցանակներ են հայտնաբերվել։ Գտածոյի վայր անմիջապես հնագետներ են ժամանել եւ կարողացել են ապահով կերպով դուրս բերել արտեֆակտները: Ընդհանուր առմամբ, գիտնականները 15 քարի բեկոր են հայտնաբերել, որոնցից հաջողվել է ութ աղյուսակ կազմել։

Չենդուի Ուհոու տաճարի թանգարանի փոխտնօրեն Մա Պինգի խոսքով՝ ցուցանակներից ամենահինը ստեղծվել է երեքուկես դար առաջ։ Ամենաուշ աղյուսակը ստեղծվել էր երկու դար առաջ: Արտեֆակտները կվերականգնվեն եւ կպահպանվեն հատուկ ձեւով, իսկ հետո նախատեսվում է դրանք ցուցադրել տաճարին կից թանգարանում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ