News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 11
USD
405.78
EUR
415.48
RUB
6.71
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի պաշտպանական ծախսերը կհասնեն ՀՆԱ-ի 2,5 տոկոսին  այս տասնամյակի վերջում։ Այս մասին հայտարարել է վարչապետ Բորիս Ջոնսոնը, հայտնում է Reuters-ը։

«Երկրները… գիտակցում են, որ պետք է ավելի շատ ծախսեն: Մեր դեպքում դա նշանակում է կատարել եւ պատրաստ լինել գերազանցելու այն նպատակը, որը մենք դրել ենք մեզ համար տասը տարի առաջ»,- ասել է Ջոնսոնը Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի մամուլի ասուլիսում։  

Կանխատեսվում է, որ Միացյալ Թագավորության պաշտպանական ծախսերն այս տարի կկազմեն ՀՆԱ-ի 2,3 տոկոսը՝ Ուկրաինային ռազմական աջակցության ավելացման շնորհիվ։

Պաշտպանության նախարար Բեն Ուոլեսն այս շաբաթվա սկզբին ասել է, որ Մեծ Բրիտանիան պետք է մեծացնի պաշտպանական ներդրումները՝ դիմակայելու ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Չինաստանի եւ այլ երկրների սպառնալիքներին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ