News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Գերմանիայի փոխկանցլեր Ռոբերտ Հաբեկը կասկածում է, որ Ռուսաստանը կարող է վերսկսել բնական գազի մատակարարումը Եվրոպա «Հյուսիսային հոսք 1» գազատարով հուլիսին նախատեսված վերանորոգման աշխատանքներից հետո, հայտնում է Reuters-ը։

Հունիսին Ռուսաստանը դադարեցրել էր գազի մատակարարը Գերմանիա, Իտալիա, Ավստրիա, Չեխիա եւ Սլովակիա մինչ այդ երկրները փորձում էին համալրել գազի պահեստները, որն օգտագործվում է էլեկտրաէներգիա արտադրելու համար:

«Գազպրոմ»-ը հայտնել է, որ «Հյուսիսային հոսք 1»-ով գազի հոսքի կրճատման պատճառը տեխնիկական խնդիրն է։ Ընկերությունը հայտնել է, որ Կանադայում վերանորոգվող սարքավորումները մնացել են այնտեղ՝ Արեւմուտքի պատժամիջոցների պատճառով: Գերմանացի առաջնորդները հերքել են դա եւ հայտարարել, որ գազի հոսքի կրճատումը քաղաքական քայլ է:

Փոխկանցլեր Ռոբերտ Հաբեկը, որը նաեւ Գերմանիայի էկոնոմիկայի եւ կլիմայի նախարարն է եւ պատասխանատու է էներգետիկայի հարցերի համար, ասել է, որ գազատարի «շրջափակումը» հնարավոր է հուլիսի 11-ից, երբ պետք է մեկնարկեն վերանորոգման աշխատանքները։ Նրա խոսքով՝ անցած ամառ վերանորոգման աշխատանքների պատճառով մոտ 10 օր գազատարը չի գերծել։

«Բայց հաշվի առնելով պատկերը, որը մենք տեսանք՝ այդքան էլ զարմանալի չէր լինի, եթե ինչ-որ փոքր տեխնիկական դետալ հայտնաբերվեր, իսկ հետո նրանք ասեին. «Մենք չենք կարող այն նորից միացնել, ինչ-որ բան ենք գտել տեխնիկական սպասարկման ժամանակ, եւ վերջ»,- ասել է Հաբեկը Sueddeutsche Zeitung թերթի կողմից կազմակերպված ֆորումի ժամանակ:

«Ուստի իրավիճակը, իհարկե, լարված է»,- ասել է նա՝ ընդգծելով պահուստների համալրման եւ հեղուկ բնական գազի տերմինալների շահագործման կարևորությունը։ Փոխկանցլերի խոսքով՝ այժմ Գերմանիան շարունակում է պահել գազը, թեեւ՝ մոտ կիսով չափ ավելի քիչ, քան մինչ «Հյուսիսային հոսք 1»-ով մատակարարումների կրճատումը։

Մեկ շաբաթ առաջ Հաբեկը ակտիվացրել էր բնական գազի մատակարարման համար Գերմանիայի եռափուլ արտակարգ ծրագրի երկրորդ փուլը՝ նախազգուշացնելով, որ Եվրոպայի խոշորագույն տնտեսությունը «ճգնաժամի» է բախվել, և գուցե հնարավոր չլինի ձմեռվա համար պահեստավորել այնքան գազ, որքան նախատեսել էին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԽ ղեկավար Ռոբերտա Մեցոլան ԵՄ երկրներին կոչ է արել արագացնել Ուկրաինային ՀՕՊ համակարգերի մատակարարումը
Մենք Ուկրաինային արդեն տրամադրել ենք հսկայական քաղաքական, դիվանագիտական, հումանիտար, տնտեսական և ռազմական աջակցություն
Իշխանությունները հայտնել են Չեռնիգովի վրա հարձակման զոհերի թվի աճի մասին
Առավոտվա դրությամբ, 18 մարդ զոհվել է, 77-ը՝ վիրավորվել․․․
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հրապարակել է Ուկրաինային օգնելու մասին օրինագիծը
Ջոնսոնն ավելի վաղ պարզաբանել էր, որ Ուկրաինայի լրացուցիչ ֆինանսավորման օրինագիծը նախատեսում է հրաժարում զենքի անշահախնդիր փոխանցումից և ներառում է վարկային կառուցվածք
Չեռնիգովում զոհերի թիվը հասել է 11-ի, վիրավորվել է 22 մարդ
Ըստ Կլիմենկոյի, մարդիկ կան փլատակների տակ, փրկարարական աշխատանքները շարունակվում են
ՌԴ ՊՆ․ Թաթարստանի երկնքում ուկրաինական անօդաչու է խոցվել
Նշվում է, որ անօդաչուն ոչնչացվել է հերթապահող հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից
Ղրիմում ռուսաստանյան ռազմական օդանավակայանի շրջանում պայթյուն է տեղի ունեցել
Ջանկոյ-Թեոդոսիա ավտոճանապարհի Ջանկոյին հարող հատվածը ժամանակավորապես փակ է երթևեկության համար, կազմակերպվել է շրջանցիկ ճանապարհ
Ամենաշատ