News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված 4-րդ համաժողովի շրջանակներում Շիրակի մարզի պատվիրակության անդամները, մարզպետ Նազելի Բաղդասարյանի գլխավորությամբ, հանդիպել են Շիրակի մարզի Արթիկ քաղաքի ֆրանսիական քույր քաղաք Վո Ան Վլենի ղեկավարության հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Լիոնում Հայաստանի Հանրապետության հյուպատոս Լևոն Դավթյանը։ Արթիկի համայնքապետ Անան Ոսկանյանը և պատվիրակության անդամները շեշտադրել են հայկական կողմի պատրաստակամությունը՝ գործակցությունը շարունակելու հարցում։ Վո Ան Վլենի քաղաքապետ տիկին Էլեն Ժոֆռուան վստահեցրել է, որ համագործակցությունը, որի հիմքը դրվել է տարիներ առաջ, ակտիվ կերպով շարունակվելու է։

Երկկողմ հանդիպման ընթացքում առանձնացվել են կարևոր ուղղություններ, որոնց շրջանակներում շարունակվելու է փոխգործակցությունը։ Երկու համայնքներն առաջիկայում կփորձեն ֆրանկոֆոնիայի, համայնքային ծառայողների վերապատրաստման, կլիմայի վրա ազդեցության և կոշտ թափոնների կառավարմանն ուղղված համատեղ ծրագրեր իրականացնել։ Արթիկ-Վո Ան Վլեն քաղաքների միջև փոխգործակցությունը ապակենտրոնացված շարունակական և արդյունավետ համագործակցության լավագույն օրինակներից է։

Տպել
Ամենաշատ