News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Նախագահ Վահագն Խաչատուրյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բենինի Հանրապետության նորանշանակ դեսպան Ակամբի Անդրե Օկունլոլա-Բիաուին (նստավայրը՝ ք․ Մոսկվա):

Նախագահի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ  նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպան Օկունլոլա-Բիաուին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` մաղթելով նրան արդյունավետ աշխատանք երկու հանրապետությունների համագործակցության զարգացման գործում: Վահագն Խաչատուրյանը շեշտել է փոխգործակցության առկա հնարավորությունները՝ նկատի առնելով նաև այն, որ Բենինի Հանրապետությունում ունենք հայկական համայնք:

Երկուստեք կարևորվել է կրթական, առևտրատնտեսական ոլորտներում, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի շրջանակներում համագործակցության ու ջանքերի ներդաշնակումը:

Տպել
Ամենաշատ