News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայ ավետարանական եկեղեցու պատվիրակությանը: Նախագահը ողջունել է հյուրերին և բարձր է գնահատել կազմակերպության բազմաշերտ գործունեությունը բարեգործական և հումանիտար ոլորտներում:

Նախագահի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ պատվիրակները շնորհակալություն են հայտնել նախագահ Խաչատուրյանին հյուրընկալության համար և ներկայացրել են կազմակերպության կողմից իրականցվող և առաջիկայում նախատեսված ծրագրերը:

Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել համադրել ջանքերը մարդասիրական և բարեգործական տարբեր խնդիրների հաղթահարման ուղղությամբ:

Տպել
Ամենաշատ