News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 24
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Հունիսի 28-ին տեղի է ունեցել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Նիկոլայ Սպասկիի գլխավորած պատվիրակության հանդիպումը։

ՏԿԵ նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը մասնակցում էին ներկայացուցիչներ «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ, «Ռուսատոմ Էներջի պրոջեկտս» ԲԸ, «Ռուսատոմ- միջազգային ցանց», «Ռուսատոմ ենթակառուցվածքային որոշումներ» ԲԸ և «Տվել» ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Երևանի փոխքաղաքապետը և ներկայացուցիչներ Հայաստանի պրոֆիլային նախարարություններից և ընկերություններից։

Հանդիպման մասնակիցները մանրամասն քննարկել են 2022 թ․ ապրիլի 19-ին ստորագրված էներգետիկական և ոչ էներգետիկական նախագծերի բնագավառում հայ-ռուսական համագործակցության Համապարփակ ծրագիրը։

Հանդիպման արդյունքներով ստորագրվել է արձանագրություն։

Փաստաթուղթը նախատեսում է հայ-ռուսական աշխատանքային խմբի ստեղծում ռազմավարական գործընկերության խորացման համար ինչպես  ատոմային, այնպես էլ ոչ ատոմային  էներգետիկայի ոլորտներում (Հայաստանի ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացում, Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցում, շահագործումից հանման և գործող ԱԷԿ-ի ռադիոակտիվ թափոնների կառավարում)։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կայացած քննարկման արդյունքները և ձեռքբերված պայմանավորվածությունները ներկայացվել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մոտ տեղի ունեցած հանդիպման շրջանակներում: Փոխվարչապետը կարևորել է համագործակցությունը «Ռոսատոմ» պետական կորպորացիա հետ և հանդիպման մասնակիցների հետ քննարկել համատեղ իրականացվող աշխատանքների ընթացքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եղբայր հայ ժողովրդին մաղթում ենք տոկունություն, խաղաղ ապագա և բարօրություն. ՌԴ դեսպանություն
Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի...
Կեդմի․ Հայաստանի վարած քաղաքականությունը կարող է թուլացնել Իրանի կողմից հնարավոր օգնությունը
Ամերիկացիներին Հայաստանը պետք է ընդդեմ Ռուսաստանի եւ Իրանի...
Հայաստանը եղել եւ մնում է մեր շատ կարեւոր դաշնակիցը, գործընկերը. Կրեմլ
Հայաստանը մեզ համար կարեւոր դաշնակից է...
Պուտինն ու Փաշինյանը անցյալ շաբաթվանից չեն շփվել. Պեսկով
Կրեմլը հաստատել է, որ անցած շաբաթ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել Ռուսաստանի...
Համագործակցությունը բխում է երկու երկրների շահերից. ՌԴ ԱԳՆ-ն շնորհավորել է ՀՀ անկախության 32-ամյակի առիթով
Շնորհավորանք սեպտեմբերի 21-ի առիթով...
«Ինչո՞ւ Հայաստանը չի կարող հեռանալ Ռուսաստանից». «Շպիգելն» անդրադարձել է հայ-ամերիկյան զորավարժություններին
Փաշինյանն ազդակներ է հղում, որ պատրաստ է հեռանալ Մոսկվայից, բայց Արևմուտքը Հայաստանին չի օգնի…
Ամենաշատ