News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Հունիսի 29-ի երեկոյան բուժհաստատությունից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ ստացվեց. Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցից կրծքավանդակի ծակած-կտրած վերքով 67-ամյա մի տղամարդու էին տեղափոխել հիվանդանոց:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հաղորդումը ստանալուն պես օպերատիվ խմբեր մեկնեցին և՛ հիվանդանոց, և՛ Բաղրամյան փողոց: Բացահայտման ուղղությամբ քրեական հետախույզները բազմաբնույթ միջոցառումներ ձեռնարկեցին: Արագ և պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում շուտով տեղեկություններ ստացվեցին, որ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ տղամարդուն դանակահարել էր 28-ամյա հարևանը:

Ժամը 19.30-ի սահմաններում կասկածվողը հայտնաբերվեց և բերման ենթարկվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Բերման ենթարկվածը ոստիկանությունից ներկայացվել է նախաքննական մարմնին, տվել խոստովանական ցուցմունք ու ձերբակալվել։

Դանակը հայտնաբերվել է:

Նշանակվել են փորձաքննություններ։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եղբայրներով ծեծել են տաքսու վարորդին, վնասել մեքենան. Նրանցից մեկը դանակահարել է տաքսու կին ուղեւորին
Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ. կան ձերբակալվածներ...
Գորիսում 3 անձի նկատմամբ մահափորձի վարույթով հետախուզվող տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական…
Բերման ենթարկված հետախուզվողի մոտ ծալովի դանակ է հայտնաբերվել
ՆԳՆ ոստիկանության ՊԾ գնդի 4-րդ գումարտակի ծառայողները...
Աբովյանում երկու կողմից փակել են մեքենայի ճանապարհը, խմբով հարձակվել ու ծեծել վարորդին, կրակել նրա ուղղությամբ. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում շարունակվում...
Քանաքեռավանի գազալցակայանում պայթյունի հանգամանքները պարզվում են քրվարույթի շրջանակում. ՔԿ-ն մանրամասնում է
2024 թվականի մարտի 16-ին՝ ժամը 19․10-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր...
Ֆրանսիայի Ինտերպոլի կողմից հետախուզվող Արտուշը հայտնաբերվել է «Զվարթնոց»-ում
ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական...
Ամենաշատ