News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 15
USD
406.19
EUR
414.31
RUB
6.6
Տեսնել լրահոսը

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն ընդգծել է Աթենքի եւ Անկարայի միջեւ հաղորդակցության բաց գծերի անհրաժեշտությունն այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս շաբաթվա սկզբին հայտարարեց, որ խզել է բոլոր հարաբերությունները Հունաստանի վարչապետի հետ:

«Մենք պետք է հանդիպենք, մենք պետք է խոսենք եւ քաղաքակիրթ ձեւով զբաղվենք իրավիճակով՝ միջազգային իրավունքի շրջանակներում»,- ասել է Միցոտակիսը, փոխանցում է Kathimerini-ն:

Միցոտակիսը նաեւ նշել է, որ բոլոր տարբեր քննարկումների ընթացքում «Թուրքիան ոչ մի անգամ հարց չի բարձրացրել Հունաստանի դեմ իր սեփական փաստարկների ներկայացման հետ կապված»։ Դա, նրա խոսքով, «վկայում է այն մասին, թե որքան համոզիչ են այդ փաստարկները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ