News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի կառավարությունը եւս 500,000 ֆունտ ստերլինգ կտրամադրի ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին (ՄԱԶԾ)՝ Հայաստանում և Ադրբեջանում ականազերծմանն աջակցելու համար:

«Նոր ֆինանսավորումը կենսական կարեւորության ուսուցում եւ փորձագիտական ​​խորհրդատվություն կապահովի՝ տարածքն անվտանգ դարձնելու, վնասվածքները կանխելու եւ կյանքեր փրկելու համար»:

«Մեծ Բրիտանիայի այս ներդրումը հնարավորություն կտա օգտագործել ՄԱԿ-ի փորձը, նվազեցնել քաղաքացիական բնակչության կյանքին սպառնացող վտանգները ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում, ինչպես նաեւ թույլ կտա մարդկանց վերականգնել իրենց կյանքը: Մեծ Բրիտանիան, տարածաշրջանի բոլոր ժողովուրդներին պաշտպանելու ոգով, կոչ է անում Հայաստանին եւ Ադրբեջանին ստորագրել ՄԱԿ-ի կոնվենցիաները, որոնք ուղղված են հակահետեւակային ականների եւ կասետային զինամթերքի կիրառման դադարեցմանը: Մենք կոչ ենք անում իշխանություններին երաշխավորել, որ ՄԱԿ-ը եւ այլ մարդասիրական կազմակերպություններ կարող են լիովին նպաստել խաղաղության եւ զարգացման պահպանմանը տարածաշրջանի բոլոր մասերում», - ասել է Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի հարցերով նախարար Ջեյմս Քլեվերլին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ