News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իրանը դրական է գնահատում Դոհայում ԳՀՀԾ-ի շուրջ բանակցությունների նոր փուլը: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը կատարցի իր գործընկեր Մուհամեդ բեն Աբդուլռահման բեն Ջասիմ Ալ Թանիի հետ զրույցում, փոխանցում է ԻՌՆԱ-ն:

Հեռախոսազրույցի ընթացքում Կատարի արտգործնախարարը դրական եւ կառուցողական է անվանել Դոհայում հակաիրանական պատժամիջոցների չեղարկման շուրջ անուղղակի բանակցությունների նոր փուլը (Իրան, ԱՄՆ եւ ԵՄ):

Ամիր Աբդոլլահիանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Կատարի ղեկավարությանը ընդունելության համար՝ նշելով, որ Իրանը դրական է գնահատում ԳՀՀԾ-ի շուրջ բանակցությունների նոր փուլը Դոհայում:

«Ընդգծում եմ, որ մենք հաստատակամ ենք լավ, տեւական եւ հուսալի համաձայնության հասնելու հարցում»,- ասել է իրանական դիվանագիտության ղեկավարը՝ նշելով, որ եթե Սպիտակ տունը իրատեսական մոտեցում ցուցաբերի, ապա համաձայնությունը հնարավոր է։

Նրա խոսքով՝ Իրանի գլխավոր բանակցողը միշտ ընդունելի համաձայնության հասնելու նախաձեռնությամբ է գործում։

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ անուղղակի բանակցությունները եվրոպացի դիվանագետ Էնրիկե Մորայի միջնորդությամբ՝ Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկման եւ ԳՀՀԾ-ի վերսկսման շուրջ մեկնարկել են երեքշաբթի Կատարի մայրաքաղաքում եւ տեւել երկու օր։ Բանակցություններում իրանական պատվիրակությունը գլխավորում էր փոխարտգործնախարար Ալի Բաղերի Կանին, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ Իրանի հարցով հատուկ բանագնաց Ռոբերտ Մելլին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ