News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Գործելու են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նոր հեռախոսահամարներ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ արդարադատության նախարարությունից։

Այսուհետ կգործեն Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նոր՝ Թեժ գծի 88-19 եւ  #Քո_Արգելանքը արագ արձագանքման խմբի 88-29 հեռախոսահամարները

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործունեության արդյունավետության բարձրացման, ծառայության հետ քաղաքացիների ինտերակտիվ կապի ապահովման եւ քաղաքացիների՝ ծառայության հետ կապի լրացուցիչ հնարավորությունների ստեղծման նպատակով գործարկվել են ծառայության երկու նոր հեռախոսահամարներ։

Թեժ գծի 88-19 հեռախոսահամարն այսուհետ գործելու է  յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 9:00-18:00: Թեժ գծի միջոցով քաղաքացիները կարող են ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, ներկայացնել իրենց բողոքներն ու առաջարկությունները։

#Քո_Արգելանքը արագ արձագանքման խմբի 88-29 կարճ հեռախոսահամարը նախատեսված է ԲԱՑԱՌԱՊԵՍ հետեւյալ դեպքերում տեղեկատվություն եւ աջակցություն ստանալու համար՝ կատարված վճարումների ճշգրտում եւ արգելանքի չվերացման պատճառների պարզաբանում, կիրառված արգելանքների՝ կատարված պարտավորություններին համաչափ վերանայում, անհիմն կիրառված կամ պահպանված արգելանքի վերացում,  բռնագանձման ոչ ենթակա դրամական միջոցների ապաարգելադրում, աշխատավարձի կամ այլ եկամտի արգելանքից հանում կամ արգելանքի չափի վերանայում, բանկերում սառեցված գումարների գանձում, կիրառված այլ արգելանքների վերացում եւ վարույթի կարճում, հայցի ապահովման վերաբերյալ միջանկյալ դատական ակտերի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվության ստացում։

#Քո_Արգելանքը խմբի հետ հնարավոր է կապ հաստատել նաեւ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեի միջոցով, իսկ www.cesa.am կայքում զանգի կոճակների միջոցով հնարավոր է միանալ Ծառայության եւ՛ Թեժ գծին, եւ՛ Քո_Արգելանքը արագ արձագանքման խմբին:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ կապ հաստատելու համար առկա են նաեւ հետեւյալ տարբերակները՝ պատվիրել հետադարձ զանգ` հետեւելով ձայնային հրահանգներին, զանգել 060713500 տեղեկատու հեռախոսամարով, դիմել https://e-request.am/hy/ հարթակի միջոցով։

Տպել
Ամենաշատ