News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Անցած շաբաթվա ընթացքում ջերմաստիճանի ամսական եւ բոլոր ժամանակների ռեկորդներ են գրանցվել առնվազն կես տասնյակ երկրներում՝ Եվրոպայից մինչեւ Ասիա, գրում է Axios-ը:

Ճապոնիան, Իտալիան, Նորվեգիան, Իրանը եւ Ֆինլանդիան միայն վերջին եկրներից են, որտեղ հունիսին ջերմաստիճանի ռեկորդներ են սահմանվել:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ կլիմայի տաքացման հետ մեկտեղ կտրուկ աճում են ջերմային ալիքների հաճախականությունը, ինչպես նաեւ այդպիսի երեւույթների սրությունն ու տեւողությունը:

Առանձին ​​ջերմային ալիքների պատճառների հետազոտությունը, ինչպիսին էր անցյալ տարվա հունիսին տեղի ունեցած մահացու ելքը Խաղաղ օվկիանոսի հյուսիս-արեւմուտքում, ցույց է տվել, որ դրանցից մի քանիսը «գրեթե անհնարին» կլինեին առանց մթնոլորտում լրացուցիչ ջերմոցային գազերի:

Էքստրեմալ շոգը մահացու է եւ եղանակի հետ կապված ամենագլխավոր մարդասպանն է համարվում ԱՄՆ-ում սովորական տարվա ընթացքում: Այն կարող է նաեւ էներգահամակարգերի ծանրաբեռնման հանգեցնել, հատկապես՝ այն երկրներում, որոնք տուժում են երաշտից, ինչպես նաեւ պայքարում են համաշխարհային էներգետիկ ճգնաժամի դեմ:

Հռոմը երբեւէ գրանցված ամենաշոգ ջերմաստիճանի ռեկորդ է սահմանել՝ 40 աստիճան։ Ըստ եղանակի պատմաբան Մաքսիմիլիանո Հերերայի՝ Ֆլորենցիան եւ Նեապոլն այս շաբաթ եւս ամսական ռեկորդներ են գրանցել:

Իտալիայում եւս սաստիկ երաշտ է, ինչը ջրի պահպանման միջոցառումներ է  պահանջում որոշ հատվածներում: Ինչպես եւ ԱՄՆ-ի հարավ-արեւմուտքում, երաշտի պատճառով ջերմաստիճանը կարող է սովորականից ավել բարձրանալ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ