News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Գերմանիան կկրճատի բյուրոկրատական ​​քաշքշուկները, որը պահանջվում է անունը եւ սեռը փոխելու համար՝ կառավարության կողմից ներկայացված ծրագրի համաձայն, որը նպատակ ունի չեղարկել գործընթացը կարգավորող 1980 թ. վիճահարույց օրենքը:

Փաստաթղթի համաձայն՝ ապագայում տրանսգենդերները, ինտերսեքսները եւ ոչ բինար մարդիկ կկարողանան փոխել իրենց տվյալները՝ այցելելով տեղական ՔԿԱԳ գրասենյակ։

Նման անձինք կարող են այլեւս բժշկական տեղեկանք չներկայացնել կամ հաճախ երկարատեւ եւ ծախսատար իրավական գործընթաց անցնել, որի ընթացքում անձի սեռը գնահատվում է երկու փորձագետների եւ դատավորի կողմից, ինչպես դա պահանջվում է հիմա:

«Գործող օրենքը տուժածներին այնպես է վերաբերվում, կարծես նրանք հիվանդ են: Դա արդարացում չունի»,- հայտարարել է արդարադատության նախարար Մարկո Բուշմանը:

Ընտանեկան հարցերի նախարար Լիզա Պաուսը տրանսգենդերների մասին գործող օրենքը «նվաստացուցիչ» է անվանել:
Նոր օրենսդրությունը թույլ կտա 14 տարեկան եւ ավելի բարձր տարիքի մարդկանց ինքնուրույն գրանցել նոր անունը եւ սեռը, սակայն փոփոխությունը կարող է չեղարկվել դատարանի կողմից այն դեպքերում, երբ ծնողները դրան չեն աջակցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ