News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու վերաբերյալ իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին։ Գրառման մեջ ասվում է․

«Մանդատից կամ պաշտոնից զրկվելը դատավճիռ չէ,խարան է կապիտուլյանտ ու հողատու լինելը ։

Ռեժիմի ներկայացուցիչներ, հերիք է ընդդիմության ճակատագրից խոսեք։

Դուք «ձեր դարդը լացեք»,որ թուրքի առաջ ծնկի եք եկել,հայրենիք եք հանձնել ու հանձնում ։

Դուք ձեր ճակատագրով մտահոգվեք,որ 5.000 հայ մարդու կյանքի ոչնչացման մեղավոր եք։

Իսկ թե ով մանդատից կզրկվի կամ պաշտոնից,դրանք «խուրդա» թեմաներ են:

Մանդատն ու պաշտոնը ձեր համար է ամեն բանից թանկ, նույնիսկ հայրենիքից։

Չնայած հայրենիք տվողների համար ի՞նչ հայրենիք։

Մանդատից ու պաշտոնից զրկվելը դատավճիռ չէ, իսկ կապիտուլյանտ ու հողատու լինելը՝ խարան է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ