News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Անկարան դեռ կարող է արգելափակել Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցության գործընթացը, եթե երկու երկրները չկարողանան լիովին արդարացնել Թուրքիայի սպասումները: Այս մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նա ընդգծել է Թուրքիայի պահանջը, որ Շվեդիան եւ Ֆինլանդիան փոխանցեն ահաբեկչության մեջ կասկածվողներին, որոնք կապված են քրդական խմբավորումների կամ իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ։

Էրդողանը հավելել է, որ եթե երկու սկանդինավյան երկրները հետ կանգնեն իրենց խոստումներից, Թուրքիայի խորհրդարանը չի վավերացնի գործարքը։
ՆԱՏՕ-ին անդամակցելը պետք է պաշտոնապես հաստատվի բոլոր 30 անդամ երկրների կողմից, ինչը  յուրաքանչյուրին վետոյի իրավունք է տալիս:

«Դա չի աշխատի, եթե մեր խորհրդարանը չվավերացնի այն»,- ասել է Էրդողանը։ «Նախ, Շվեդիան եւ Ֆինլանդիան պետք է կատարեն իրենց պարտավորությունները… Բայց եթե նրանք չկատարեն դրանք, ապա, իհարկե, մենք ոչ մի դեպքում (փաստաթուղթը) չենք ուղարկի մեր խորհրդարան»:

Էրդողանն ասել է, որ Շվեդիան խոստացել է Թուրքիային արտահանձնել 73 «ահաբեկչի» եւ դադարեցնել ՔԱԿ-ի ֆինանսավորումն ու հավաքագրման գործընթացը:։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ