News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:00–ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ, 39-ամյա Արմեն Բուլղադարյանը իր վարած  Mercedes ML մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել փոսով անցնող ջրախողովակի վրա, վնասելով այն, տեղեկացնում է shamshyan.com-ը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: Դեպքի վայր ժամանած բժիշկների հերթապահ խմբին վարորդը հայտնել է, որ հրաժարվում է բժշկական օգնությունից, որ ինքը չի տուժել:

Ավտոմեքենան քաղաքացիների և պարեկների օգնությամբ վերամբարձ կռունկի միջոցով դուրս է բերվել անվտանգ վայր:

Տպել
Ամենաշատ