Թուրքիան պատվիրակություն կուղարկի ԱՄՆ՝ Անկարային F-16 կործանիչների մատակարարման հետ կապված հարցը լուծելու համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«ԱՄՆ հարգարժան նախագահ Ջո Բայդենի անկեղծ ջանքերն այս հարցում լուրջ աջակցություն կստանան։ Ես անմիջապես պատվիրակություն կուղարկեմ ԱՄՆ»,- ասել է նա Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսին:
Բայդենն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պետք է F-16 կործանիչներ վաճառի Թուրքիային եւ արդիականացնի դրանք։ Բայդենը նաեւ հիշեցրել է, որ այդպիսի գործարքների համար ԱՄՆ Կոնգրեսի հավանությունն է պետք:
Թուրքիայի նախագահը ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մեկնելուց առաջ ԱՄՆ-ին մեղադրել էր հանրապետությանը F-16 կործանիչների մատակարարման գործընթացը ձգձգելու մեջ։