News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 16
USD
406.19
EUR
414.31
RUB
6.6
Տեսնել լրահոսը

Այսօր առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:00–ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 67-րդ կմ հատվածում՝ «Ալգա Պլյուս» ռեստորանային համալիրին հարակից ճանապարհի մայթեզրին շուրջ  2 օր է, սպիտակ գույնի Nissan մակնիշի ավտոմեքենա է կանգնած և մեջը դի կա, հայտնում է shamshyan.com-ը։

Ավտոմեքենայի դուռը բացելու համար ոստիկանները դիմել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն, որտեղից էլ տեղեկությունը փոխանցվել է Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատ, որտեղից  ժամանած փրկարարները բացել են ավտոմեքենայի դուռը ու վարորդի նստատեղին մեջքի վրա պառկած վիճակում այնտեղից դուրս են բերել տղամարդու դի:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Փաստի առթիվ Սևանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:  Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Սևանի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լիբանանի քաղաքացի, 51-ամյա Շահե Գ.-ն էր:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ