News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Արեւմուտքն այսօր Ուկրաինայի միլիոնավոր բնակիչներին ցինիկաբար որպես սպառման նյութ է օգտագործում իր աշխարհաքաղաքական խաղերում եւ Ռուսաստանին զսպելու փորձերում, «ամերիկյան» աշխարհում բոլորի իրավունքները պարզապես ոտնահարված են, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Այսպես կոչված հավաքական Արեւմուտքը… իր գործողություններում ելնում է նրանից, որ լիբերակ ​​գլոբալիզմի իրենց մոդելը որեւէ այլընտրանք չունի։ Եւ այդ մոդելը, իրերն իրենց անուններով կոչենք, նույն նեոգաղութատիրության թարմացված տարբերակն է եւ ուրիշ ոչինչ՝ ամերիկյան ոճի աշխարհ, ընտրյալների համար աշխարհ, որտեղ մնացած բոլորի իրավունքները պարզապես ոտնահարվում են։

Դրա հստակ հաստատումը Մերձավոր Արեւելքի, աշխարհի այլ տարածաշրջանների երկրների եւ ժողովուրդների, իսկ այսօր միլիոնավոր մարդկանց ճակատագիրն է Ուկրաինայում, որոնց Արեւմուտքը պարզապես ցինիկաբար որպես սպառման նյութ է օգտագործում աշխարհաքաղաքական խաղերում՝ փորձելով ձսպել Ռուսաստանին,- ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով Արտաքին հետախուզության ծառայության գրասենյակում՝ հայրենական անօրինական հետախուզության հարյուրամյակի կապակցությամբ։- Այդ ի՞նչ զսպում է: Դա պարզապես պայքար է Ռուսաստանի դեմ»,- ընդգծել է նա։
.

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պենտագոնը հայտարարել է, որ Կիևի գլխավոր մարտահրավերը հրետանու բացակայությունն է
Այնուհետև, կասեի՝ հակաօդային պաշտպանություն...
Բունդեսվերը Ուկրաինայի ԶՈւ-ին կհանձնի 10 000 արկեր. գերմանացի գեներալ
Առաջիկա օրերին Գերմանիան Ուկրաինային կտա 10 հազար հրետանային արկեր...
ԱՄՆ-ն և Թուրքիան բանակցություններ են վարում Ուկրաինայի համար պայթուցիկ նյութերի գնումներն ավելացնելու շուրջ. Bloomberg
Հայտարարության մեջ, որը կարևորում է Տեխասի և թուրքական արդյունաբերության մեջ ներդրումները...
Մակրոնի հայտարարությունն Ուկրաինա զորքեր ուղարկելու մասին զայրացրել է ամերիկացի պաշտոնյաներին. Bloomberg
Մակրոնի խոսքերը կարող էին հակառակ ազդեցություն ունենալ...
Ֆրանսիան շուտով Ուկրաինային 78 «Caesar» հաուբից կմատակարարի. Լըկորնյու
Նախարարը նշել է, որ Ֆրանսիան միաժամանակ մտադիր է այս տարի 155 մմ տրամաչափի զինատեսակների համար 80 հազար արկ մատակարարել․․․
Զելենսկին Դանիլովին ազատել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի պաշտոնից
Այս պաշտոնում է նշանակվել Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ալեքսանդր Լիտվինենկոն...
Ամենաշատ