News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Փաստաբան Վահե Եփրիկյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«Ժողովրդավարական մանդատն ու հակաժողովրդավարական մուրճը։

Ինչո՞վ է զբաղված «բանծիկով չագուչը», զբաղված է ժողովրդի տված մանդատը խլելով` լռեցնելու արտաքին քաղաքական ձախողումները, Բերձորի հանձնումը, Հայոց Մեծ Եղեռնի մոռացումը, Հայ Դատի արհամարհանքը, հայրենավաճառումն ու պետականադավությունը։

Հետաքրքրական է այն, որ ներպետական ու արտաքին քաղաքական օրակարգը թողած` «մարդիկ» զբաղված են Իշխան Սաղաթելյանին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահի պաշտոնից զրկելու հարցով, բացի այս`«ժողովրդավարության բաստիոնում» ժողովրդի մանդատակիրը զրկվում է մանդատից, ինչ է թե «բաստիոնային իշխանությունը» որոշել է` Սաղաթելյան Իշխանը չպետք է լինի ԱԺ-ում, սա ցուցիչն է` սույների համար մանդատն ինքնանպատակ է, սեփական մանդատը պահպանելով` այլին մանդատից զրկելը` անձնական երազանքի իրականացում, քաղաքական նպատակի իրացում, անձնային հաշվեհարդար` որպես հավասարաչափ անալոգիա այն դեպքերին, ինչպիսիք են վարչապետ «Քաջ Նազարի» վախերով ու բացասական հույզերով պայմանավորված հարուցված քաղաքական հետապնդումները։ Եվ վերջին հաշվով` մի՞թե Իշխանի բացակայություններն ըստ համապատասխան իրավական նորմերի ու կարգավորումների Ձեզ թույլ են տալիս խլել «ժողովրդի մանդատը»։

Իշխանը ԱԺ փոխնախագահի պաշտոնից կարող է նաև զրկվել, բայց դուք էլ` տիկնայք ու պարոնայք իրավաբռնաբարնե՛ր, պիտի զրկվեք հայկական ազգանուններից։

Ոչ թե հանուն Իշխանի պաշտոնի, այլ Հայաստանի համար տվածս քվեի համար վաղը` 10։30-ին, կլինեմ ԱԺ-ի դիմաց` ընդդեմ «բանծիկով չագուչի» և ընդդեմ դրա հարվածների` կոտրվող Հայաստանի Հանրապետության գլխին և հանուն Հայաստանի Հանրապետության»։

Տպել
Ամենաշատ