News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՅԴ երիտասարդական միության կենտրոնական վարչության ներկայացուցիչ Սևակ Նազարյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«Սիրելի ընկերներ, այս իշխանությունը «մասնագետ» է մի գործում` կարևոր և երկրի համար ճակատագրական իրադարձությունները, դեպքերը ստվերել փորձելու գործում։

Բերձորը, Աղավնոն և տեղի հայկական տարածքները թշնամուն սկուտեղով մատուցելը այսօր էլ փորձում են ստվերել ԱԺ-ի ընդդիմադիր փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին և Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին այսպես ասած պաշտոնանկ անելով և դրանով իրանց ընտրազանգվածի մնացորդներին բավարարելով։

Նախ` ասեմ, որ ընդդիմությունը` հայ մարդիկ, թքած ունեն ցանկացած պաշտոնի վրա։ Երկրորդ, ընդդիմության ընդդիմադիր գործունեությունը, հանրահավաքների ժամանակ ոստիկանների` ընդդիմադիր գործիչների վրա կազմված զեկուցագրերի հիմքի վրա պատրաստված հիմքը և՛ ծիծաղելի է, և՛ ոչ իրավաչափ։

ԵՒ որ կարևոր է, առնվազն 270 հազար քաղաքացի ձայն է տվել «Հայաստան» դաշինքին առաջին հերթին ՔՊ-ից ազատվելու համար, հետևաբար, դաշինքի ընդդիմադիր պայքարը պետք է գնահատի դաշինքին ընտրած քաղաքացին և ինքը գնահատական տա, օրենքով ընդդիմությանը բաժին ընկնող այդ խորհրդարանական պաշտոններին արժանի են նրանք, կամ ոչ, այլ ոչ նրանք, ում ուզել են հեռացնել այդ քաղաքացիները։

Հետևաբար, կարիք կա այս ամենը հրապարակային ասելու։

Վաղը 10։30-ին ես լինելու եմ ԱԺ-ի Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ, հստակ արձանագրելու այս ամենը»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ