News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ամերիկյան իշխանությունների անունից ողջունում է Իսրայելի նոր վարչապետ Յաիր Լապիդին՝ պաշտոնն զբաղեցնելու առիթով, տեղեկացվել է պետդեպարտամենտի կայքում։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնում սպասում են ամերիկա-իսրայելական գործընկերության եւ համագործակցության շարունակմանը՝ անկախ Թել Ավիվում կառավարության ղեկավարի փոփոխությունից։

«Իսրայելն ավելի լավ բարեկամ չունի, քան Միացյալ Նահանգները, եւ մեր կողմնակցությունն Իսրայելի անվտանգությանը մնում է անփոփոխ։ ԱՄՆ նախագահ [Ջո Բայդենը] եւ ես հույս ունենք հետագայում ավելի ամրապնդել մեր կենսականորեն կարեւոր երկկողմ գործընկերությունը հուլիսին Իսրայել նրա կատարելիք այցի եւ հետագա ժամանակաշրջանի համար»,- նշվել է հաղորդագրությունում։

Բլինքենն առանձին շնորհակալություն է հայտնել Իսրայելի նախկին վարչապետ Նաֆթալի Բենեթին իր աշխատանքի ընթացքում Վաշինգտոնի եւ Թել Ավիվի միջեւ փոխգործակցության ամրապնդման համար։ Ինչպես ընդգծել է պետդեպարտամենտի ղեկավարը, ԱՄՆ-ի եւ Իսրայելի միջեւ կապը «երբեք ավելի ուժեղ չի եղել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ