News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Տիկին Նատալյա Ռոտենբերգը մեծ և գնահատելի առաքելություն է իրականացնում Հայաստանում. գործունեության յուրօրինակ մեթոդներով նա փորձում է հայ հասարակությանը ցույց տալ իր իրական խեղճությունն ու թշվառ վիճակը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

Նա նաեւ նշել է. «Ակնհայտ է, որ եթե նրա երկրորդ ամուսինը լիներ ազգությամբ լեհ, ֆրանսիացի, իտալացի կամ շվեդ, դժվար թե նա համարձակություն ունենար առաջադրվել Վարշավայի, Փարիզի, Հռոմի կամ Ստոկհոլմի քաղաքապետի թեկնածու։

Այդ համարձակությունը նա ունի միայն մի երկրում, որի ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է, իսկ այդ երկրի բնակչության շուրջ կեսն ընդգրկող  մայրաքաղաքի քաղաքապետ եղել է Հայկ Մարությանը, իսկ հիմա մեկն է, որ անգամ ինքն իրեն չի ճանաչում...

Արդար և տրամաբանական կլինի Ռոտենբերգ-Ավինյան մրցակցությունը, որին կարող են միանալ ոչ պակաս երևելիներ։

Հաջողություններ եմ մաղթում տիկին Ռոտենբերգին` իր ազնիվ առաքելության մեջ։ Գուցե նա օգնի հայ ժողովրդին ուշքի գալու հարցում»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալիա Ռոտենբերգը հայտարարել է, որ Երևանի քաղաքապետ դառնալու մտադրություններ ունի ու արդեն սկսել է «քարոզարշավը» Երեւանում:

Տպել
Ամենաշատ