News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 14
USD
405.91
EUR
417.56
RUB
6.66
Տեսնել լրահոսը

Հունիսի 29-ին, ժամը 23.50-ին, «Գյումրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Կումայրիի բաժին հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած, թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 29-ամյա երիտասարդ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ oպերատիվ խումբը մեկնել էր հիվանդանոց:

Ըստ բժշկի տեղեկանքի՝ երիտասարդն ի վիճակի չէր բացատրություն տալու:

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների և Կումայրիի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հունիսի 29-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Գյումրիի Գորկու փողոցի շենքերից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երիտասարդին դանակահարել էր նույն փողոցի բնակիչ, 49-ամյա մի տղամարդ: Հունիսի 30-ին, ժամը 19.50-ին, նա հայտնաբերվել, բերման է ենթարկվել Կումայրիի բաժին և խոստովանել արարքը:

Դանակը հայտնաբերվել է:

49-ամյա տղամարդը ձերբակալվել է:

ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով քրեական գործ է հարուցվել:

Կատարվում է նախաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հռոմում փրկել են թալանի նպատակով թունել փորողին
Հռոմում փրկել են բանկ ներխուժելու համար թունել փորողի կյանքը, հայտնում է Euronews-ը...
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. բախվել են Toyota Jeep-ը, Nissan Tiida-ն և Mercedes-ը. կա 1 զոհ, 4 վիրավոր
Վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական…
Պակիստանում սեզոնային ջրհեղեղների հետեւանքով ավելի քան 180 մարդ է զոհվել
Անցած մի քանի շաբաթների ընթացքում Բելուջիստանում անձրեւների եւ ջրհեղեղների հետեւանքով մահացել է 85 տղամարդ, 45 կին եւ 56 երեխա․․․
Ճապոնիայում թայֆունի պատճառով 72 000 մարդ է տարհանվել
Տարհանման հրամանը սպառնալիքի հինգ հնարավոր մակարդակներից չորրորդն է․․․
Քաբուլում թալիբների կողմից կանանց ցույցը ցրելու ժամանակ լրագրողներ են տուժել
Կան զոհեր․․․
Քաբուլում թալիբների կողմից կանանց ցույցը ցրելու ժամանակ լրագրողներ են տուժել
Ըստ ականատեսների՝ լրագրողներից մեկն աշխատում է Afghan Times-ում, մյուսը՝ Roidad News-ում...
Ֆոտոռեպորտաժներ