News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 25
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոն կանխատեսում է, որ երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին այս տարվա աշունից շուտ տեղի չի ունենա։

«Մենք հուսով ենք, որ երեքշաբթի Բրյուսելում կստորագրենք անդամակցության արձանագրությունը, սակայն 30 ազգային խորհրդարաններում վավերացման գործընթացն ավելի երկար կտեւի»,- ասել է նա El Mundo-ին տված հարցազրույցում։

Նախարարը հավելել է, որ ԱՄՆ Կոնգրեսի Սենատն արդեն սկսել է վավերացման գործընթացը, սակայն ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրների խորհրդարաններն ամռանը կդադարեցնեն իրենց գործունեությունը եւ կվերսկսեն այն աշնանը։

Նրա խոսքով՝ երբ Ֆինլանդիան ազգային մակարդակով դաշինքին միանալու որոշում կայացրեց, իր մտադրությունների մասին ծանուցեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

«Նա (Պուտինը) պատասխանեց, որ դա սխալ էր, քանի որ Ռուսաստանը վտանգ չի ներկայացնում Ֆինլանդիայի համար։ Մենք նրան ասացինք, որ դա մեր որոշումն է, եւ մենք ենք պատասխանատու դրա համար»,- հավելել է Հաավիստոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ն Թուրքիային կոչ է արել աջակցել Լեռնային Ղարաբաղում մարտերը դադարեցնելու ջանքերին
Պետքարտուղարը շնորհակալություն է հայտնել Թուրքիային Սևծովյան հացահատիկի նախաձեռնության վերականգնմանն ուղղված շարունակական ջանքերի համար
Ֆիդանը և Բլինքենը քննարկել են հացահատիկի գործարքը և Լեռնային Ղարաբաղը
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Սևծովյան հացահատիկի նախաձեռնությունը, Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և Ղարաբաղում․․․
Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ԵՀ-ի ղեկավարի պաշտոնում կրկին առաջադրվելու որոշումը կկայացնի այս տարվա վերջին
The Telegraph-ը հայտնել էր, որ Բայդենը պնդում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում հատկապես ֆոն դեր Լլայենի նշանակումը
Ստոլտենբերգ. ԱՄՆ-ը կկենտրոնանա Չինաստանի վրա, եթե Ուկրաինան հաղթի
Ըստ Ստոլտենբերգի՝ եթե Կիևը հաղթի հակամարտությունում, ԱՄՆ-ն կունենա Եվրոպայում երկրորդ ամենամեծ բանակը, ինչը․․․
Ստոլտենբերգն անհնար է անվանել Ուկրաինայի մուտքը ՆԱՏՕ՝ պատերազմի պատճառով
«Ակնհայտ է, որ ակտիվ պատերազմն անհնար է դարձնում նրանց այսօր կամ վաղը  հրավիրելը», - ասել է Ստոլտենբերգը՝ նշելով նաեւ, որ․․․
Ստոլտենբերգ. ՆԱՏՕ-ն կմնա միջուկային դաշինք
Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ն հանդես է գալիս սպառազինությունների վերահսկման օգտին և միշտ աջակցել է վերահսկողության համաձայնագրերին…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ