News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Վահե Հակոբյանը բազմիցս բացակայել է եւ չի կատարել իր անմիջական պաշտոնեական պարտավորությունները։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում, հուլիսի 1-ին, խորհրդարանի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին որոշման նախագծի քննարկման ժամանակ, ասել է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը։

Նրա խոսքով՝ առաջին կիսամյակում անցկացված 342 քվեարկություններից Հակոբյանը չի մասնակցել 194-ին։ Եվ սա՝ այն դեպքում, երբ ընդունված 253 օրենքներից 83-ը տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի վարույթում էին։

«Հիշեցնեմ նաեւ, որ խորհրդարանական հանձնաժողովների ղեկավարները ԱԺ Խորհրդի կազմի մեջ են մտնում։ Խորհրդի անցկացրած 25 նիստերից Հակոբյանը մասնակցել է 20-ին։  Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի 27 հերթական եւ արտահերթ նիստերից Հակոբյանը մասնակցել է ընդամենը 16-ին, իսկ 11 նիստերի վերաբերյալ արձանագրությունները եւ օրակարգերը այդպես էլ չեն ստորագրվել»,- տեղեկացրել է Վարդանյանը։

Բացի այդ,  հաձնաժողովի ընդունարանը պարբերաբար փակ է եղել։ Հեռախոսազանգերին չեն պատասխանել։ Հակոբյանը նաեւ հանձնաժողովի անդամներին պարբերաբար չի հանձնել այս կամ այն միջոցառմանը մասնակցելու հրավերները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ