News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մեր պատգամավորները մանդատներից զրկվելու խնդիր չունեն, մտածելու ոչինչ չունեն: Այս մասին, այսօր՝ հուլիսի 1-ին, Ազգային ժողովի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Դիմադրության» շարժման անդամ Հրանտ Ավետիսյանը:

«Մեր պատգամավորները մանդատներից զրկվելու խնդիր չունեն, մտածելու ոչինչ չունեն։ Իսկ այս շենքում գտնվող «ուսապարկերը», եթե կանգնեն ու հայտարարեն, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, որ չեն շարունակելու Արցախի և Հայաստանի հողերի հանձնումը, իրենց այդ հայտարարությունից րոպեներ հետո, մեր պատգամավորները վայր կդնեն իրենց մանդատները»,-ասաց Ավետիսյանը:

Ավետիսյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը իր «ուսապարկերի» վրա վստահ չէ:

«Ընդդիմադիր պատգամավորները կառչած չեն մնալու պատգամավորական աթոռներից: Իսկ այս իշխանությունները հերիք չի պայմանագիր են ստորագրել, տարել մեր երեխաների գլուխը կերել են, հիմա էլ կպել են էս պաշտոններից ու պոկ չեն գալիս: Մենք կռիվ ենք տալիս ոչ թե պատգամավորական  աթոռներին մնալու, այլ ցանկանում ենք ունենալ այնպիսի իշխանությւոն, որը կապահովի Հայաստանի և Արցախի անվտանգությունը»,-ասաց Ավետիսյանը:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովն այսօր ժամը 11:00-ին  Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան է  գումարել, օրակարգում են Իշխան Սաղաթելյանին Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնից հետ կանչելու վերաբերյալ և Վահե Հակոբյանին՝ որպես Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին հարցերը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել
ՀՀ նշյալ օրենքների պահանջով նա պետք է իրականացներ բացառապես այդ ծրագրի շրջանակներում տեղավորվող ներքին և արտաքին քաղաքական ուղեգիծ…
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
Ամենաշատ