News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Հնարավոր է, որ Իշխան Սաղաթելյանին եւ Վահե Հակոբյանին իրենց պաշտոններից հեռացնելուց հետո այդ պաշտոնները թափուր մնան: Այս մասին, այսօր՝ հուլիսի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ Իշխան Սաղաթելյանին եւ Վահե Հակոբյանին իրենց պաշտոններից զրկելով ՔՊ-ն բավարարվի եւ ընդդիմադիր շուրջ 10 պատգամավորներին մանդատներից զրկելու հարց չառաջանա, Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց. «Կախված է հանգամանքներից: Այս պահին մանդատներից զրկելու հարցը դեռեւս քննարկման փուլում է եւ պայմանավորված հետագա զարգացումներով, նաեւ  ընդդիմադիր պատգամավորների խորհրդարանական պահվածքով, մենք ըստ այդմ որոշում կկայացնենք»:

Դիտարկմանը՝ եթե ԱԺ փոխխոսնակի պաշտոնը թափուր է, արդյոք խորհրդարանն այդ դեպքում լեգիտիմ է, նա արձագանքեց. «Լեգիտիմության խնդիր բացարձակապես չկա, ԱԺ-ն լեգիտիմ է, ՀՀ քաղաքացին արտահայտել է իր կամքը: Խորհրդարանի ձեւավորման փուլում է անհրաժեշտ, որ բոլոր պաշտոնները լրացվեն, հետագայում նման խնդիր չի առաջանում: Այսինքն ընդդիմադիրները կարող են առաջադրել թեկնածուներ այս երկու պաշտոնի համար, եւ ՔՊ-ն ունի իրավունք ընտրելու կամ չընտրելու»:

Ինչ վերաբերում է պնդմանը, որ ՔՊ-ի այս որոշումը քաղաքական է եւ պայմանավորված է նրանով, որ այդ գործիչները սուր են արտահայտվել իշխանության հասցեին, ՔՊ-ական պատգամավորն արձագանքեց. «Նախ, սուր արտահայտվելը հարաբերական է, նրանք սանձարձակությունների են դիմում եւ լկտի պահվածք են դրսեւորում: Ինչ վերաբերում է քաղաքական որոշմանը, ապա մենք պատգամավորներ ենք, զբաղվում ենք քաղաքական գործունեությամբ եւ մեր բոլոր որոշումները քաղաքական են: Իսկ հիմնավորումները իմ գործընկերները ԱԺ-ում հնչեցրել են»:

Նա հիշեցրեց, որ նախորդ խորհրդարանում հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացրել են Նաիրա Զոհրաբյանին, նա դիմել է ՍԴ եւ որեւէ արդյունքի չի հասել, որովհետեւ այս հարցը բացառապես ԱԺ ներքին կանոնակարգման հարց է: «Բայց այո, կարող են դիմել ՍԴ»:

Արթուր Հովհաննիսյանը նաեւ տեղեկացրեց, որ ՔՊ-ում քննարկել եւ դեռ հիմա էլ քննարկում են նաեւ ԱԺ հանձնաժողովների մյուս երկու ընդդիմադիր նախագահների պաշտոններից հեռացնելու մասին հարցը, սակայն դեռ որոշում չկա: Խոսքը Թագուհի Թովմասյանի եւ Արմեն Գեւորգյանի մասին է: Նա հերքեց մամուլի տեղեկությունները, թե ՔՊ-ում որոշ պտգամավորներ պաշտպանել են Արմեն Գեւորգյանի շահերը:

Հարցին, թե ինչ է լինելու, եթե ընդդիմությունը այդ պաշտոններում նոր թեկնածուներ չառաջադրի, նա պատասխանեց. «Եթե չառաջադրեն, ապա ԱԺ կանոնակարգ օրենքը սահմանում է, որ այդ պաշտոններն անցնում են քաղաքական մեծամասնությանը: Բայց ես կարող եմ նախնական ասել, որ մենք չենք պատրաստվում այդ պաշտոնները լրացնել»:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովն այսօր ժամը 11:00-ին  Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան է  գումարել, օրակարգում են Իշխան Սաղաթելյանին Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնից հետ կանչելու վերաբերյալ և Վահե Հակոբյանին՝ որպես Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին հարցերը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ