News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Այո, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում թեժ պայքար է: Այս մասին, այսօր՝ հուլիսի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:

Անդրադառնալով մամուլի տեղեկություններին, թե ՔՊ-ում մարզային խորհուրդների ընտրություններում թեժ պայքար է, տարբեր թեւերի են բաժանվել, միմյանց դեմ են պայքարում, նա ասաց. «ՔՊ-ում ներկուսակցական ընտրությունները միշտ շատ թեժ են: Ժողովրդավար սկզբունքներով են իրականացվում եւ այդ իմաստով այո, թեժ են: Ինչ վերաբերում է թեւերի բաժանվելուն, ապա նման բան չկա: Ով նման բան է նետել լրատվական դաշտ, ստում է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ