News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 15
USD
406.19
EUR
414.31
RUB
6.6
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է կանադացիներին պետության անկախության տարեդարձի կապակցությամբ, հայտնում է հանրապետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Իր շնորհավորանքում Լուկաշենկոն հայտարարել է բելառուսական կողմի՝ «կառուցողական աշխատանքը վերսկսելու» պատրաստակամության մասին՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։ Ընդ որում, նա վստահություն է հայտնել, որ «ժամանակի խստացված միջանձնային շփումներն ու բարեկամությունը պատժամիջոցներից ավելի ուժեղ կլինեն եւ կստիպեն կանադացի քաղաքական գործիչներին նորմալ երկխոսության վերադառնալ»։

Նախագահը նշել է, որ անցած տարիների ընթացքում Կանադայի եւ Բելառուսի միջեւ, «հաճախ ի հեճուկս քաղաքական իրավիճակին», մի շարք ընդհանուր նախագծեր են իրականացվել հումանիտար եւ կրթական, ինչպես նաեւ տնտեսության, գիտության եւ սպորտի ոլորտներում։

«Մենք շատ երախտապարտ ենք շարքային կանադացիներին, ովքեր օգնության ձեռք մեկնեցին Բելառուսին ուկրաինական Չեռնոբիլում տեղի ունեցած վթարից հետո եւ տուժած շրջաններից հարյուրավոր բելառուս երեխաներին վերականգնման նպատակով իրենց ընտանիքներ ընդունեցին», - հավելել է պետության ղեկավարը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ