News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Երկօրյա այցով Հայաստան ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարար Սվենյա Շուլցեի գլխավորած պատվիրակությունը հունիսի 30-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանի, ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերի և Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանի ուղեկցությամբ:

Էկոնոմիկայի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հյուրերին դիմավորել և Հայոց ցեղասպանության հուշահամալիրի ստեղծման պատմությանն է ծանոթացրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը: Նա նաև ներկայացրել է Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:

Էդիտա Գզոյանը Գերմանիայից ժամանած հյուրերին ուղեկցել է Հուշապատի մոտ, որի հետնամասում ամփոփված են օտարազգի այն հասարակական, քաղաքական գործիչների, միսիոներների մասունքները, որոնք իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ընդդեմ թուրքական կառավարության իրագործած հայերի ցեղասպանության: Պատվիրակության անդամները հատկապես մեծ հետաքրքրությամբ են լսել գերմանացի միսիոներ Յոհաննես Լեփսիուսի հայանպաստ գործունեության մասին, որը նա ծավալել է սկսած համիդյան կոտորածների տարիներից մինչև իր կյանքի վերջը՝ 1926 թ.:

Տիկին Սվենյա Շուլցեն ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իշխանություններն իրենց ելույթներով ու գործողություններով փորձում են ուրանալ Հայոց ցեղասպանությունը. Աբրահամյան
Պատգամավորը վստահեցրել է, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության չճանաչումը անվտանգության,...
«Քաղաքացիական պայմանագիր». Հայաստանի վարչապետը չի հրաժարվել «ցեղասպանություն» բառն օգտագործելուց
Ներկայիս իշխանության օրոք մի քանի կարևոր գործընթացներ են տեղի ունեցել, այդ թվում․․․
Անդրանիկ Քոչարյանը կոչ է արել ճշտել և արձանագրել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության բոլոր զոհերի անունները
Մինչև անկախության հռչակումը դրանով պետք է զբաղվեր Հայ առաքելական եկեղեցին․․․
Սիդնեյում ապրիլի 21-ին հայկական, հունական և ասորական համայնքների ներկայացուցիչները Արդարության երթ կանցկացնեն
Քայլերթի կազմակերպչական հանձնաժողովի անդամ Նանոր Շոկայանը, ով նաև Ավստրալիայի  հայկական երիտասարդական ֆեդերացիայի գործադիր մարմնի...
Լոս Անջելեսի շրջանային վերահսկիչ խորհուրդն Ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր
Առաջարկը ներկայացվել է Փասադենան ներկայացնող վերահսկիչ Քեթրին Բարգերի…
Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատողները տարբեր երկրների արխիվների ուսումնասիրության աշխատանքներ են կատարում
Այս գործուղումների արդյունքում առանձնացված նյութերը սկզբնաղբյուրային նշանակություն ունեն Հայոց ցեղասպանության պատմության տարբեր դրվագների...
Ամենաշատ