News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 08
USD
406.61
EUR
414.38
RUB
6.73
Տեսնել լրահոսը

Ռուս միլիարդատերերի ընդհանուր կարողությունը 2022-ի սկզբից կրճատվել է 35.94 միլիարդ դոլարով, «ՌԻԱ Նովոստի»-ն հաշվել է այդ գումարը Bloomberg Billionaires Index (BBI) վարկանիշի տվյալների հիման վրա։

BBI վարկանիշում ներառված են աշխարհի 500 ամենահարուստ մարդիկ, այդ թվում՝ Ռուսաստանի 26 քաղաքացի։ Նրանց ընդհանուր կարողությունը հուլիսի 1-ի դրությամբ 354.64 մլրդ դոլար էր կազմում:

Ամենաշատը կորցրել է պողպատի եւ հանքարդյունաբերության «Սեվերստալ» ընկերության համասեփականատեր Ալեքսեյ Մորդաշովը։ Նրա կորուստները 5.94 մլրդ դոլար են կազմել, իսկ կարողությունը կրճատվել է մինչեւ 22.9 մլրդ դոլար։

Հարստությամբ առաջատարը լեռնամետալուրգիական «Նորնիկել» ընկերության հիմնական սեփականատերերից Վլադիմիր Պոտանինն է։ Նա, հակառակը, 2022-ի սկզբից ավելացրել է իր կարողությունը 4.39 միլիարդ դոլարով՝ մինչեւ 35.2 միլիարդ դոլար:

Զգալիորեն կրճատվել է «Նովատեկ» բնական գազի ընկերության համասեփականատեր Լեոնիդ Միխելսոնի կարողությունը։ Նա զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։ Նրա կորուստները 3.53 մլրդ դոլար են կազմել, այժմ նա ունի 28.9 մլրդ դոլար։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ