News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ֆլորիստիկայի եւ ֆիտոկոլաժների «Կերպարանափոխում» բաց ցուցահանդեսը տեղի կունենա օգոստոսի 16-ին Հայաստանի նկարիչների միությունում:

Հայաստանում առաջին անգամ անցկացվող նախագծի կազմակերպիչներն են «Ֆլորիսսիմա» միջազգային գեղարվեստական ասոցացիան, Հայաստանի նկարիչների միությունը եւ Հայաստանում «Ռոսսոտրուդնիչիստվոյի» ներկայացուցչությունը:

Ցուցահանդեսում ներառված են 60 հեղինակային գործեր Մոսկվայից, Վլադիմիրից, Յարոսլավլից, Հարավային Սախալանից, ռուսական այլ քաղաքներից եւ Մինսկից:

Գեղագիտության մագիստր Ինա Մակեւայի գլխավորությամբ իրենց ցուցանմուշներն են ներկայացնելու Մոսկվայից ժամանած «Ֆլորիսսիմայի» վարպետներ` Օլգա Գոնորյովան, Գալինա Նեխորոշեւան, Լիդյա Լյապինկովան, Ալբինա Ուստյուժանինովան, Եկատիրինա Ֆեդոյեւան, news.am-ին հաղորդել են Հայաստանում «Ռոսսոտրուդնիչիստվոյի» ներկայացուցչության մամլո ծառայությունից:

Հայաստանից մասնակցում են ֆլորիստ-դիզայներ, «Ֆլորիսսիմա» ծաղկարվեստի դպրոցի ուսուցիչ Վարսենիկ Զագարյանը եւ Ռուսաստանի եւ Հայաստանի նկարիչների միության անդամ, նկարիչ Նելլի Դանիելյանը:

Ցուցահանդեսները ներկայացվելու են Երեւանում մինչեւ օգոստոսի 25-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ