News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Միավորվող յոթ պոլիկլինիկաներից միայն երկուսը կտեղափոխվեն նոր վայրեր, մնացածները կաշխատեն նույն վայրում։ Այս մասին հունիսի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանը։

Նա հայտնեց, որ թիվ 1 պոլիկլինիկայում եւ «Արաբկիր» մանկական պոլիկլինիկայում ծառայությունները կմատուցվեն այլ վայրերում՝ պարզաբանելով, որ հարցը դեռ քննարկման փուլում է։

Նրա խոսքով` Նուբարաշենի, Սարի Թախի, Նորագավիթի eu Նորք-Մարաշի պոլիկլինիկաները միանշանակ կպահպանեն իրենց տեղը եւ ծառայություններ կմատուցեն նույն տեղում, ինչ հիմա, փոփոխությունները վերաբերում են միայն կառավարման ոլորտին։ Պաշտոնյան վստահեցրեց, որ խոսքը ոչ թե բուժհաստատությունների փակման, այլ կառուցվածքային փոփոխությունների մասին է։

Սիմոնյանը, սակայն, դժվարացավ ասել, թե ինչ ճակատագիր է սպասում այն շենքերին, որտեղ այժմ գտնվում են այդ կլինիկաները՝ բացառելով որեւէ «ստվերային գործարք»։

Նրա խոսքով՝ փոփոխությունները կնպաստեն քաղաքացիների սպասարկման պայմանների եւ կառավարման արդյունավետության բարելավմանը, հերթերը կկրճատվեն, իսկ բոլոր աշխատակիցները կպահպանեն իրենց աշխատանքը։

«Այս տարի նախատեսվում է շուրջ 230 մլն դրամ (ավելի քան 550 հազար դոլար) հատկացնել ամբողջ քաղաքի պոլիկլինիկաների համար ութ նոր ռենտգեն ապարատ, ութ ուլտրաձայնային սարք եւ այլ բժշկական սարքավորումներ ձեռք բերելու համար»,- նշեվ փոխքաղաքապետը:

Նա հայտնեց, որ Ավանի եւ Նորք-Մարաշի պոլիկլինիկաներում այս տարի նախատեսվում է հիմնանորոգում իրականացնել, որը կավարտվի 1.5 տարվա ընթացքում, իսկ հաջորդ տարի հիմնանորոգումը կսկսվի եւս հինգ պոլիկլինիկաներում։

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու մայիսի 24-ի որոշմամբ թիվ 1 պոլիկլինիկան, թիվ 5 պոլիկլինիկան եւ քաղաքային էնդոկրին դիսպանսերը կմիանան թիվ 4 պոլիկլինիային։ Նախատեսվում է նաեւ համատեղել N1 պոլիկլինիկայում եւ քաղաքային էնդոկրին դիսպանսերում մատուցվող ծառայությունները, իսկ N5 պոլիկլինիկայի գործունեությունը կշարունակվի նույն հասցեով՝ որպես N4 պոլիկլինիկայի մասնաճյուղ։ Բացի այդ, «Արաբկիր» մանկական պոլիկլինիկան կմիավորվի «Նոր Արաբկիր» բժշկական կենտրոնին, «Սարի Թաղ» պոլիկլինիկան՝ N17 պոլիկլինիայի, «Նորագավիթ» պոլիկլինիկան՝ N13 պոլիկլինիայի, իսկ «Նուբարարշեն» պոլիկլինիկան՝ «Նոր Արեշ» պոլիկլինիայի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ