News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայկական միջազգային բժշկական հիմնադրամի փոխնախագահ, Լոս Անջելեսի Կալիֆորնիայի  համալսարանի  բժիշկ Ակիրա Իշիյամային: Վերջինս Հայաստանում է` ՀՄԲՀ  նախագահ Սալպի  Ագարակյանի հետ համատեղ կոխլեար իմպլանտացիայի ծրագրի շրջանակում անվճար վիրահատություններ կատարելու նպատակով:

Առողջապահության զարգացման գործում ներդրած ավանդի և մարդասիրական անխոնջ գործունեության համար ՀՄԲՀ փոխնախագահ, բժիշկ-վիրաբույժ Ակիրա Իշիյաման պարգևատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարն անվանի բժշկին է հանձնել ՀՀ վարչապետի շնորհակալագիրը: Արայիկ Հարությունյանը երախտագիտություն է հայտնել Ակիրա Իշիյամային՝ մարդասիրական նպատակներով պարբերաբար վիրահատություններ իրականացնելու և Հայաստանում կոխլեար իմպլանտացիայի ծրագրի զարգացմանն աջակցելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ