News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Bloomberg-ը, վկայակոչելով աղբյուրները եւ սեփական հաշվարկները, հայտնում է, որ Ուկրաինայի կառավարությունն ուսումնասիրում է պետական ​​պարտքի վերակառուցման հնարավորությունը, քանի որ մինչեւ սեպտեմբերի 1-ը վճարումները պետք է 1.41 մլրդ դոլար կազմեն։ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) աջակցություն է առաջարկել Կիեւին։ 

Կիեւը քննարկում է խնդրի լուծման մի քանի տարբերակ, որոնցից մեկի շրջանակներում թողարկողը կարող է պարտատոմսերի սեփականատիրոջից պահանջել փոխել թողարկված արժեթղթերի պայմանները։

Երկրորդ տարբերակը ռուսական սառեցված ակտիվները որպես գրավ օգտագործելն է։ Առայժմ այդպիսի նախաձեռնության օրինականությունը կասկածի տակ է։

Ուկրաինայի՝ դոլարով եւ եվրոպարտատոմսերով առեւտրի պայմանները վկայում են ճգնաժամի եւ վերակառուցման ռիսկի մասին, գրում է պարբերականը:

2022-ի մարտին ԱՄՀ-ն հավանություն էր տվել Ուկրաինային 1.4 միլիարդ դոլար հատկացմանը որպես շտապ օգնության շրջանակներում:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկրի բյուջեի ամսական դեֆիցիտը 7 միլիարդ եվրո էր գնահատել: Դա այն գումարն է, որը պետք է ուղղվի աշխատավարձերին, թոշակներին եւ սոցիալական աջակցությանը։ Զելենսկին խնդրել է G7 երկրներին 50 մլրդ դոլար հատկացնել։

Մայիսին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն էր տվել Ուկրաինային պետական ​​պարտքի կրճատման համար օգնություն տրամադրելու օրինագծին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ը գաղտնի ATACMS հրթիռներ է փոխանցել Ուկրաինային
Հրթիռներն առաջին անգամ կիրառվել են ապրիլի 17-ի վաղ առավոտյան...
Bloomberg. Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Փարիզն անհրաժեշտ է համարում նոր սահմանափակող միջոցներ կիրառել․․․
Ուկրաինայի իրադարձությունների համար միայն գործող նախագահը չի, որ պատասխանատու է. Լուկաշենկո
Բավական է հիշել օտարերկրյա բանկերում հաշիվների մասին, կառավարիչներն իրենց ձեռքով կհանձնեն երկիրը...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ուկրաինայի քաղաքացիներին թույլատրվել է առանց վիզայի Վրաստանում մնալ երեք տարի
Ուկրաինայի քաղաքացիներն իրավունք ունեն մուտք գործել Վրաստան առանց վիզայի և մնալ երեք տարի
Ուկրաինական անօդաչուները հարվածել են Սմոլենսկի մարզի երկու նավթապահեստի
Այդ նավթապահեստներում եղել է 26 հազ․ խորանարդ մետր ռուսաստանյան վառելիք
Ամենաշատ