News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 26
USD
387.71
EUR
410.74
RUB
4.03
Տեսնել լրահոսը

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը հրաժարվում է հանձբաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից։

Նա ֆեյսբուքի իր էջում գրել է․«Շուրջ 1 տարի է հանդիսանում եմ ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։

Խորհրդարանական դիվանագիտությունը դիտարկելով որպես Հայաստանի և Արցախի շահերը հավուր պատշաճի միջազգային հարթակներում ներկայացնելու առանցքային գործիք՝ փորձել եմ հնարավորինս արդյունավետ օգտագործել այն։

Հաշվի առնելով քաղաքական մեծամասնության կողմից ստեղծված քաղաքական և բարոյական ճգնաժամը՝ որոշում եմ կայացրել հրաժարվել ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից՝ շարունակելով գիտելիքներս ու կապերս ծառայեցնել ի նպաստ մեր հայրենիքի՝ այդ թվում նաև խորհրդարանական և կուսակցական դիվանագիտության գործիքների կիրառմամբ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր ՔՊ–ն արտահերթ նիստով պաշտոններից հեռացրեց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանին և տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին: Դրանից հետո հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին է հայտնել Արմեն Գևորգյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թևանյանի հետ ևս 9 բերման ենթարկված կա, 4-ը ակցիայի հետ ընդհանրապես կապ չունեին.  Մանուկյան
Անդրանիկ Թեւանյանին բերման ենթարկեցին ընդամենը քայլելու եւ բարձրախոսով խոսելու համար...
ԵԿՄ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը կալանավորվել է
Մելիքյանը նշել է, որ դատարանը բավարարել է Բազեյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց...
«Հրապարակ». Դուք մենակ փող աշխատելու համա՞ր եք
ՀՖՖ նախագահի պաշտոնում նստած նախկին լրագրող ու միջազգային կառույցներից դրամաշնորհներ ստացած...
«Փաստ». Նոր մեղավորներ է փորձում «նշանակել»
Իշխանական ողջ քարոզչամեքենան, ներառյալ մերձիշխանական որոշակի շրջանակների ներկայացուցիչներ, տարբեր...
Կարմիրբերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին. հրեցին պատգամավորին
Ոստիկաններին հաջողվեց բացել խաչմերուկը...
«Հրապարակ». ՌԴ-ն Ադրբեջանին տեղեկատվական հարցերում էլ է աջակցում
Պարզվել է, որ Ադրբեջանի հետ սինխրոն աշխատանքներ տանող օպերատորներն ազգությամբ ռուսներ են` ռուսական...
Ամենաշատ