News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 12
USD
406.09
EUR
419.78
RUB
6.7
Տեսնել լրահոսը

CodeSignal ընկերությունը հուլիսի 2-ին  Գյումրիում մեկնարկող Tech Week Gyumri 2022 միջոցառման գործընկերն է։ Տեխնոլոգիական շաբաթվա ընթացքում մեկ վայրում կենտրոնացվելու են ՏՀՏ ընկերությունների ջանքերը՝ համայնքային զարգացման խթանման ուղղությամբ։

Gyumri Tech Week-ի պաշտոնական բացումը նախատեսվում է հուլիսի 2-ին։ Տեխնոլոգիական շաբաթվա շրջանակներում իրար կհաջորդեն մի շարք ծավալուն միջոցառումներ. մասնագիտական կոնֆերանսներ, ggRace, որի ողջ հասույթը կուղղվի համայնքային զարգացմանը նպաստող նախագծերի, Koriz գաղափարների մրցույթ, որի հաղթողները կստանան դրամաշնորհներ, Armenia Software Testing Cup և այլ միջոցառումներ:

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում հուլիսի 2-3-ը տեղի է ունենալու աշխատանքի տոնավաճառ, որի ընթացքում այցելուները CodeSignal ընկերության տաղավարում կկարողանան մասնակցել հատուկ մրցույթի։ Հաղթողները կստանան հատուկ մրցանակներ, ինչպես նաև հնարավորություն՝ աշխատանքի անցնել CodeSignal ընկերությունում։

Բացի այդ, Codesignal-ի ծրագրային ինժեներ Լիլիթ Կարապետյանը հուլիսի 2-ին ժամը 12:15 հանդես կգա «p5.js and creative coding» ներկայացմամբ։

Միջոցառմանը մասնակցելու համար գրանցվելու և մանրամասներին ծանոթանալու համար ամբողջ տեղեկատվությունը կարելի է գտնել կայքում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Ռուսաստան
«ԱՐՄԻԱ-2022» միջազգային ռազմատեխնիկական համաժողովին եւ «Թվային հեղափոխություն» համառուսական համաժողովին մասնակցելու նպատակով 2022 թվականի օգոստոսի 14-20-ը...
Apple-ը մտադիր է 2023 թվականին վաճառել 1,5 միլիոն AR/MR ակնոց
Հավելյալծ եւ խառը իրականության աջակցությամբ Apple-ի առաջին ակնոցները վաճառքի կհանվեն հաջորդ տարի...
Վերլուծաբանը Apple-ի անլար ականջակալների նոր մոդելների մասին մանրամասներ է ներկայացրել
2023-ին թողարկված բոլոր ականջակալները USB-C միակցիչով պատյան կունենան...
Samsung-ը ներկայացրել է 999 դոլար արժողությամբ Galazy Z Flip 4 նոր սմարթֆոնը
Galazy Z Flip 4-ը վաճառքում կհայտնվի օգոստոսի 26-ին...
WhatsApp-ում խմբակային չաթերից «լուռ» հեռանալու հնարավորություն կհայտնվի
Նորամուծության նպատակն է ազատել օգտատերերին հանրային խմբից դուրս գալու համար անհարմարության զգացումից...
Microsoft-ը Windows 11-ի օգտատերերին նախազգուշացրել է «տվյալների հնարավոր վնասման» մասին
Նախազգուշացումը վերաբերում է Windows 11 եւ Windows Server 2022 օպերացիոն համակարգերին, ինչպես նաեւ ժամանակակից պրոցեսորներով համակարգիչներին...
Ֆոտոռեպորտաժներ